Բրազիլիայի դատարանը Նեյմարին պարտավորեցրել է 100 հազար եվրո վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը և նրա հայրը պետք է 100 հազար եվրո վճարել` 2007 և 2008 թվականների չվճարած հարկերի համար: Այդպիսի որոշում է կայացվել բրազիլական դատարանի կողմից, հայտնում է Marca-ն:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը փորձել էր բողոքարկել որոշումը, սակայն բողոքարկումը մերժվել էր: Նեյմարը և նրա հայրը վստահեցնում են, որ այն գումարները, որոնց մասին խոսք է գնում, չի կարող համարվել իրենց անձնական գումարները:




Լրահոս