Ինձ սարսափեցնում է Էրդողան կոչված այս կեղծավորի հետ Օբամայի մտերմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկահայ նշանավոր երաժիշտ, կատարող Սերժ Թանկյանն իր վորդովմունքն է հայտնել Թուրքիայում ծավալվող դեպքերի առնչությամբ, հիշել Հայոց ցեղասպանությունն ու նաև քաղաքական գնահատական հնչեցրել: Թանկյանը դա արել է Facebook-ի իր էջում:
 
“Զարմանալի չէ, որ առանց խտրականության լրագրողներին բանտ գցող ու 1,5 միլիոն հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իր ցեղասպանությունը հերքող կառավարությունն առանց հապաղելու ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ”,- մասնավորապես գրել է Թանկյանը:
 
“Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգին ու դրան կից միջազգային հյուրանոցները կառուցված են հին հայկական գերեզմանատան վրա: Անհնար է թաքցնել ձեր անցյալի ոսկորները՝ ձեր ներկայիս պահվածքով: Ես սարսափած եմ Էրդողան կոչված այդ կեղծավորի՝ Թուրքիայի վարչապետի հետ Օբամայի մտերմությունից”,- հավելել է նա:
 




Լրահոս