Մեսսին չի խաղա Օլիմպիադա-2016-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում չի ուղևորվի Օլիմպիադա-2016-ին: Այդ մասին հայտարարել է աշխարհի փոխչեմպիոնների գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:

«Այս մրցաշրջանում շատ միջազգային մրցաշարերի պատճառով Լիոնել Մեսսին չի մեկնի Բրազիլիա Օլիմպիադայի: Մեզ սպասվում է Ամերիկայի գավաթը, Օլիմպիական խաղերը և աշխարհի առաջնության ընտրական հանդիպումները: Եվ Մեսսիի խաղերը «Բարսելոնա»-ում նույնպես խոստանում են երկար լինել», – Մարտինոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը

 




Լրահոս