Հայրենակիցների վերաբնակեցման ծրագրով Կալուգա է տեղափոխվել 40.000 մարդ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալուգայի մարզը հայրենակիցների վերաբնակեցման ծրագրի հարցով առաջատարների թվում է. գրում է Vesti.ru-ն: Պետական ծրագրի մի քանի տարվա աշխատանքի շնորհիվ՝ Կալուգայի մարզն առաջատարների թվում է՝ նախկին խորհրդային հանրապետություններից կամավոր վերաբնակեցվածների թվով:

«Պետական ծրագրի մասնակիցներն իրավունք ունեն նպաստ ստանալ, ինչն ամենագլխավոր առավելությունն է, ինչպես նաև արագացված ընթացակարգով քաղաքացիություն ստանալու միջոց է: Վճարները ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Կալուգայի Տովառնի 23 հասցեով»,-պատմել է հայրենակիցների հետ կապված գործերով բաժնի վարիչ Տատյանա Սինիցինան:

Հայրենակիցների վերաբնակեցման հարցով ծրագիրը գործում է 2007-ից: 8 տարվա ընթացքում Կալուգայի մարզ է տեղափոխվել ավելի քան 40 հազար մարդ: Հիմնականում՝ Ուկրաինայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Հայաստանից: Նրանց մեծ մասն արդեն դարձել է ՌԴ լիիրավ քաղաքացի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս