Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան. Դավութօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն:

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի համար Ղրիմն Ուկրաինայի անբաժանելի մասն է կազմում:

«Ուկրաինան ոչ միայն հարևան երկիր է, այլ ռազմավարական նշանակություն ունեցող երկիր»,-ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը խոստացել է աջակցել Ուկարինային: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել՝ մի շարք հարցերում համերաշխության ցուցաբերման մեջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս