Արդարացվածներն՝ ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թ. հունիսի 18-ին՝ ժամը 14:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. “Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին”, “Դրանք մարդասպան են”, “Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը”:
Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում և հրապարակային ներողություն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ




Լրահոս