Ահազանգ. բնակիչն ընկել է պատշգամբից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18-ին` ժամը 12.15-ին, ահազանգ է ստացվել ԱԻՆ, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բնակիչն ընկել է պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1956 թ. ծնված Հ. Մ.-ը ընկել է պատշգամբից:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում հոսպիտալացրել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս