Տուժողը ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներից մեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 30-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սմբատ Զորավարի փողոցին կից գետառի հարեւանությամբ գտնվող ավտոտնակների մոտ ոմն Էդգարի եւ 4 անծանոթ անձանց կողմից ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցվել Ա. Ղ.-ին եւ գլխի ու մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ղ.-ին վնասվածքները պատճառել է 23-ամյա Արմեն Պ.-ն, որին, ոստիկանությունում ճանաչման ներկայացնելու ժամանակ, մատնացույց է արել տուժողը եւ նշել, որ վերջինս իրեն ծեծի ենթարկած 4 անձանցից մեկն է:
Արմեն Պ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս