ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հունիսի սկզբներին կազմակերպած ճաշկերույթը ՀՀ պետական բյուջեի վրա նստել է մոտ 1 մլն դրամ: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ Կոտայքի մարզի «Հին Ջրվեժ» ռեստորանում օրերս տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ, որից հետո կառավարությունը ռեստորանին վճարել է 920 հազար դրամ: Թե ում համար է կազմակերպվել ճաշկերույթը, պարզել չհաջողվեց: Սակայն ՀՀ կառավարության կայքում որեւէ տեղեկություն չկա այդ օրերին որեւէ օտարերկրյա պատվիրակության կամ այլ հյուրերի ընդունելու մասին: Հետաքրքիր է՝ վարչապետն ընկերների հետ միասի՞ն է ճաշել: Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»-ին հասած տվյալների՝ 800 հազար դրամ էլ ծախսվել է կառավարությունում սննդի սպասարկման նպատակով. այդ սնունդը նախատեսված է եղել կառավարություն ժամանած հյուրերի համար: Ինչպես ասում են՝ «քեֆ անողին քեֆ չի պակսիլ»:




Լրահոս