ԹԱՄԱՐՆ ՈՒ ՎԱՀԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 11:00-ին, «Անի պլազա» հյուրանոցի բացօթյա սրճարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն ու Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը «բուռն» զրույցի էին «բռնվել»: Թ. Պողոսյանն ինչ-որ բաներ էր ասում, իսկ Վ. Հովհաննիսյանը հակադարձում էր նրան: «Ժողովուրդ»-ը փորձեց Վ. Հովհաննիսյանից պարզել, թե ինչն էր վիճաբանության պատճառը: Սակայն վերջինս հրաժարվեց խոսել իրենց զրույցի վերաբերյալ՝ խորհուրդ տալով դիմել Թ. Պողոսյանին, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: Կարելի է ենթադրել, որ զրույցը վերաբերվում է Երեւանի ավագանու նիստում Թ. Պողոսյանի «պահվածքին», երբ գովաբանել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչը դուր չէր եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:




Լրահոս