Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է Լեհաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 24-ին, պաշտոնական այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի, Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսեւիչի, վարչապետ Դոնալդ Տուսկի հետ:
Երկու երկրների նախագահների բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն եւ բանակցությունների արդյունքների վերաբերյալ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկիի համատեղ մամուլի ասուլիսը:
Հայաստանի եւ Լեհաստանի նախագահները Վարշավայում կմասնակցեն նաեւ հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




Լրահոս