Կոալիցիա կազմելու ճիշտ պահը հենց հիմա էր. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀՅԴ-ի հետ համագործակցությունը երկարատև է համարում է վստահ է, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար հանրությունն այդ արդյունքները կզգան: Նա այդ մասին հայտարարեց այսօր` ԱԺ ճեպազրույցների ժամին:

Հարցին` ինչու հենց հիմա որոշվեց կոալիցիա կազմել դաշնակցականների հետ, Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն միշտ էլ բարձրաձայնել է ընդհանուր խնդիրների մասին, սակայն կոալիցիա կազմելու ճիշտ պահը հենց հիմա էր:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին և այն դիտարկմանը, որ լուսավոր Հայաստան էր ներկայացվում, սակայն ինչ-որ բան չի փոխվել, նա ընդգծեց. «Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր երևույթի հետ կապված ցանկանում ենք առավոտյան արթնանալ և տեսնել, որ ամեն ինչ բարեփոխված է»:




Լրահոս