Ինչ տեսք ունեն աշխարհի տարբեր երկրների անձնագրերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձնագիրը հնարավորություն է տալիս մարդուն գնալ աշխարհի ցանկացած կետ: Ցանկացած երկրում այս կամ այն կերպ անձնագրի արտաքին տեսքն արտացոլում է այդ երկրի հոգին, նրա տարբերությունը մյուսներից: Անձնագիրը կաևորագույն փաստաթուղթ է ճանապարհորդի համար: Քչերը հաստատ տեսած կլինեն կամ առավել ևս իրենց ձեռքում պահած կլինեն տարբեր երկրների անձնագրերը: Ձեզ ենք ներկայացնում մի քանի երկրների անձնագրերի արտաքին տեսքը ու դրանց տարբերությունները:

Հայաստանի Հանրապետության անձնագիր: Անձնագրի կազմը մուգ կապույտ է, վրան գրված է «Հայաստանի Հանրապետություն» և «Անձնագիր»՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Կենտրոնում պատկերված է ՀՀ զինանշանը։

big_1352718199_2758915

 ԱՄՆ քաղաքացու կենսաչափական անձնագրի արտաքին տեսքը

1-207

Իսպանիա: Այն բանից հետո, երբ Իսպանիան դարձավ ԵՄ անդամ, իր բոլոր քաղաքացիներին իրավունք տրվեց գնալ միության ցանկացած երկիր:

2-201

Թայվան: Այժմ նման անձնագիրն աստիճանաբար դուրս է գալիս գործածությունից, որպեսզի այն չշփոթեն չինացիների անձնագրերի հետ: Նախկինում թայվանական անձագրում գրված էր միայն «Չինաստանի Հանրապետություն»: Այժմ դրանք փոխարինվում են «Թայվան» գրությամբ:

3-201

Սալվադոր: 2006 թ.-ին Սալվադորը, Նիկարագուան, Հոնդուրասը և Գվատեմալան համաձայնագիր ստորագրեցին այդ չորս երկրների միջև ազատ տեղաշարժման մասին: Նրանք փոխեցին նաև անձնագրերի արտաքին տեսքը` դարձնելով նույն գույն:

4-202

Շվեյցարիա: Ի լրումն  «ծննդավայր» սյունակի, շվեյցարական անձնագրերում ավելացվել է «ծագման տեղը» սյունակը` նկատի ունենալով ծնողների ծննդյան վայրը:

5-201

Կուբա: Բազմաթիվ երկրների անձնագրերում լինում են բանալի բառեր, որոնք ասում են մյուս երկրի իշխանույթուններին, թե ինչ լիազորություններ են տրված քաղաքացիներին տվյալ երկրում, սակայն կուբայական անձնագրերում այդ բանալի բառերի փոխարեն ամբողջական նախադասություններ են գրված:

6-199

Ավստրալիա: Ստանդարտ Ավստրալիայի անձնագրի ուժի մեջ է 10 տարի ժամկետով և պարունակում է 42 էջ, որոնք կարող են նաև ավելացվել:

7-195

Ռուսաստան: 2001 թ.-ին Ռուսաստանը սկսեց թողարկել անձնագրեր իրենց զինանշանի` երկգլխանի արծվի տեսքով, և արդեն  2006 թ.-ին սկսեց արտադրել կենսաչափական անձնագրեր: Կենսաչափական անձնագրերը դառնում են ավելի տարածված է ողջ աշխարհում:

8-184

Մեքսիկա: 32 էջերից յուրաքանչյուրում պատկերված է Մեքսիկայի 31 նահանգներից մեկի և մեկ դաշնային օկրուգի զինանշանը:

9-173

Սինգապուր: Սինգապուրը զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականն այն երկրներից, որոնք ազատ տեզաշարժի իրավունք են թույլ տալիս: Սինգապուր կարող են մեկնել առանզ վիզայի:

10-151

Նիգերիա: Նիգերիայի անձնագրի վրա պատկերված է զինանշան` վահանի տեսքով: Այնտեղ կա նշված նաև կարգախոս` «Միասնություն և հավատ, խաղաղություն  և առաջընթաց»:

11-105




Լրահոս