Մխիթարյանը` Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է, թե միջին գնահատականով` ովքեր են համարվում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները: Լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը:

«Հոֆենհայմ»-ի դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո հայ ֆուտբոլիստի միջին գնահատականը հասավ 7.98-ի, ինչի շնորհիվ նա շրջանցեց կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսին՝ 7.96: Լավագույն հնգյակում տեղ են զբաղեցրել նաև Նեյմարը՝ 8.52, Լիոնել Մեսսին՝ 8.32, Զլատան Իբրահիմովիչը՝ 8.17 ու Գարեթ Բեյլը՝ 8.14:




Լրահոս