ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպասումները, որ Հանրապետական կուսակցության ԳՄ երեկվա նիստը լինելու է թեժ, այդպես էլ չիրականացան. ճիշտ է, խոսվել է ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանական մեծամասնության պահվածքի մասին, բայց Սերժ Սարգսյանի կողմից այդպես էլ հաթաթաներ չեն հնչել: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սարգսյանը միայն ասել է, որ խոսելիս հարկավոր է ասածին հաշիվ տալ ու ավելորդ արտահայտություններ չանել. «Մի՛ ընկեք պահի ազդեցության տակ»: Մեր աղբյուրների պնդմամբ՝ նա նաեւ հայտարարել է, թե լավ կլիներ, որպեսզի հանրապետականներն ուշադիր հետեւեին իր խոսքերին ու հետագայում իրենց ելույթները կազմեին ընդհանուր կարծիքի շրջանակներում: Իսկ կուսակցական պատիժների, պաշտոնանկությունների մասին ՀՀԿ-ն պաշտոնապես չհայտարարեց:




Լրահոս