ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ անդրադարձել է ՀՀԿ ներսում տարբեր թեւերի միջեւ պայքարին ու բավական կոպիտ է խոսել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ս. Սարգսյանը վարչապետին հարցրել է, թե ինչ իմաստ ուներ ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությանը` ԿՌՈՒ-ին, ուղարկել Հովիկ Աբրահամյանի եղբոր` Ջոնիկի դեմ ստուգումների: «Չե՞ք ամաչում, իրար դեմ նման բաներ եք անում»,-նախատել է Ս. Սարգսյանը: Լուրի իսկությունը ստուգելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ, որը, սակայն, ասաց, թե ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: Հիշեցնենք, որ ֆիննախարարության վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե կառավարության սուբսիդավորմամբ Արարատի մարզին տրված դիզվառելիքի 70 տոկոսը գնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը, սակայն այդտեղ քրեական բան չկա:




Լրահոս