Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված. Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ողջ օրվա ընթացքում իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է եղել:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, ինչի վեարբերյալ պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը: Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը և Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը:




Լրահոս