Եթե նոր ԸՕ-ն մինչև հունիսի 1-ը չընդունվի, սահմանադրական ճգնաժամ է առաջանալու. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է այս շաբաթ ավարտել Ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցումը, իսկ մայիսի 16-ին սկսվող քառօրյայի ժամանակ ավարտել 2-րդ ու 3-րդ ընթերցումները։

Քննարկումները հասցնելու համար մտադրություն կա 2-րդ ու 3-րդ ընթերցումները կազմակերպել հատուկ ռեժիմով 24 ժամվա ընթացքում։ Չհասցնելու դեպքում հնարավոր է հրավիրեն նաև արտահերթ նիստ, բայց քանի որ սպասվում են նաև բյուջետային երկարատև քննարկումներ, ցանկություն կա ԸՕ-ն ընդունել հաջորդ քառօրյայում։ Եթե մինչև հունիսի 1-ը չհասցնեն ընդունել, սահմանադրական ճգնաժամ է առաջանալու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս