Ռուսաստանի դեմ կոշտ տեղեկատվական պատերազմ է տարվում. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի դեմ բացահայտորեն կոշտ տեղեկատվական պատերազմ է տարվում: Այս մասին Մոսկվայում միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանի դեմ կոշտ և անզիջում տեղեկատվական պատերազմ է տարվում: Հայտարարություններ են հնչեցվում եվրոպական պետությունների Մոսկվայի կողմից սպառնալիքների, մեր երկրի ռազմական զսպման անհրաժեշտության մասին»,-հայտարարել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ «նման գործողությունների հիմք է ընդունվում այն անհեթեթ թեզիսը, որ Ռուսաստանը, իբր, մոտենում է ՆԱՏՕ-ի շեմին»:




Լրահոս