Միհրան Պողոսյանի գործն ուղարկվեց ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` օֆշորաին սկանդալի պատմությունը ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն`ուսումնասիրության, որից հետո պարզ կլինի` արդյոք քրեական գործ կհարուցվի, թե ոչ: ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը դեռևս ապրիլի 12-ին գրել էր, որ  միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջել են քննել Միհրան Պողոսյանի մասին հրապարակված տվյալները: «Ժողովուրդ»-ը տեղեկացել էր, որ ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունն էլ սկսել էր ուսումնասիրել մամուլում եղած նյութերը:




Լրահոս