168 ժամ.Նաիրիտը տանո՞ւմ են փակման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր տեղեկություններով, բրիտանական Jacobs ընկերությունն ավարտել է բնապահպանական աուդիտը “Նաիրիտ” գործարանում և եզրակացությունը ներկայացրել ՀՀ կառավարությանը։
 
Հիշեցնենք, որ այս նույն ընկերությունը ռուսական նավթագազային ,Իտեռա գրուպիե հրավերով անցած տարի “Նաիրիտում” անցկացրել էր ֆինանսական աուդիտ և գնահատել գործարանի արդիականացման ծրագիրը։
 
Այս անգամ, ըստ մեր աղբյուրների, աուդիտն անցկացվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրավերով։ Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանացիների եզրահանգումները բոլորովին ուրախալի և հուսադրող չեն “Նաիրիտի” համար։ Նրանց գնահատմամբ՝ գործարանը կարելի է աշխատեցնել միայն արտադրության բուտադիենային տեխնոլոգիայով և ոչ մի դեպքում չի կարելի վերագործարկել կաուչուկի արտադրության ացետիլենային եղանակը։
 
Բրիտանացի մասնագետների այս եզրահանգումը նշանակում է, որ ,Նաիրիտնե առնվազն 2-3 տարի չի աշխատելու՝ մինչ վերազինում կատարվիե,- գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս