ՃՇՏՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Մայիսյան գյուղի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ նախօրեին տեղացած կարկուտն իրենց համայնքին հասցրել է մոտ 30 տոկոսի վնաս: «Վնասել է կարտոֆիլի ցանքատարածությունները: Մարզպետարանից դեռ չեն եկել՝ ճշտելու վնասի չափը: Սպասում ենք, բայց տեղյակ ենք, որ ավելի շատ տուժել է Հովունի համայնքը»,-ասաց նա: Կարկուտը հիմնականում տեղացել էր Գյումրիում եւ դրան հարակից գյուղերում՝ Հացիկում, Մայիսյանում, Ախուրյանում եւ Հովունիում: Նախնական տվյալներով՝ ավելի շատ տուժել է Հովունին: Տեղեկացնենք, որ այս համայնքի ղեկավար Թելման Միրիջանյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանավորված է 10 մլն դրամ յուրացնելու համար:




Լրահոս