ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակնհայտ է, որ ՀՀ երկու հիմնական գործընկերների մասին է խոսք գնում, եւ մեր խնդիրն է, որ երկու գործընկերների հետ էլ կարողանանք հնարավորին չափ ազատ առեւտուր ունենալ: Ոչ թե ճնշում է, այլ քննարկումներ, թե մեր երկրի համար որն է ավելի արդյունավետ եւ օպտիմալ ճանապարհը»:

Վահրամ Ավանեսյան «168 ժամ»

Փաստորեն, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ օրինակ՝ գազի գնի բարձրացումը ոչ թե ճնշում էր Ռուսաստանի կողմից, այլ ընդամենը քննարկում: Մարդիկ ուղղակի իրանց համար քննարկում են, իրենց համար արդյունավետ եւ օպտիմալ ճանապարհներ փնտրում, իսկ գինը բարձրանում է: Հավանաբար մենք մինչ օրս ճիշտ չենք հասկացել «քննարկում» բառի իմաստը, երեւի հայերենի բառարաններում պետք է որոշ փոփոխություններ անել: Լավ, եթե այս ամենը դեռ ընդամենը քննարկումներ են, ինչպես նախարարն է ասում, ապա ի՞նչ կլինի մեզ հետ, եթե մի օր այդ «քննարկումները» վերածվեն ճնշումների: Ավելի լավ է չպատկերացնել:




Լրահոս