Beeline-ի աջակցությամբ կայացավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համերգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ մայիսի 21-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում կայացավ  «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտների համերգը:

Համերգը տեղի ունեցավ «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակում: Համերգի ընթացքում հանդես եկան տարբեր երաժշտական դպրոցների սաներ ինչպես նաև միջազգային մրցույթների դափնեկիրներ:

«Արվեստի զարգացումը միշտ գտնվել է Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք ուրախ ենք շարունակել «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունը նաև 2016 թ. համերգաշրջանի ընթացքում: Նման համերգները, որոնց հնարավորություն ունեն մասնակցելու նաև տաղանդավոր երիտասարդներ, կնպաստեն  դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության պահպանմանը և այս ուղղության հետագա զարգացմանը Հայաստանում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից  ի վեր։

2014-2015թթ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն  ինչպես  Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում  և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:




Լրահոս