Մամեդյարովը՝ ստատուս քվոյի պահպանման վտանգների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շփման գծում վերջին լարվածությունը ցույց տվեց, որ ստատուս քվոն կարող է լուրջ ռազմական բախումների և ագրեսիայի հանգեցնել: Յուրաքանչյուրը հասկանում է, որ ստատուս քվոն հուսալի չէ, երկարատև չէ և անընդունելի է»: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նա նշել է, որ «կառուցողական բանակցությունները կարող են հանգեցնել այդ իրավիճակից դուրսբերման և տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն և կայունություն հաստատել»:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ուշադիր քննել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների հետևման հարցը: Դա նաև կարևոր է ռադիոակտիվ նյութերի՝ երրորդ երկիր անօրինական շրջանառության փաստերի տեսանկյունից»,-հավելել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:




Լրահոս