Անցյալ տարի 15 միլիարդ 200 միլիոն դրամ վարկ է տրամադրվել. Սերգո Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

«Պետական բյուջեով նախարարության համար նախատեսված արդյունքային և ֆինանսական ցուցանիշներն ամբողջությամբ կատարվել են: Նախարարությունը պետական գնումերի մասով տնտեսել է 136 միլիոն դրամ: 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ գյուղատնտեսությունում դրական տեղաշարժեր են գրանցվել, գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրիլիոն 2 միլիարդ 200 միլիոն դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 11,3 տոկոսով»,-ներկայացրեց նա:

Անդրադառնալով վարկերին, պատգամավորը նշեց. «Ինչ վերաբերում է վարկերին, ապա անցած տարվանից 14 տոկոսից 6 տոկոսն է սուբսիդավորվել պետության կողմից, և վարկը գյուղացիական տնտեսությունները ստանում են 8 տոկոսով: Այս տարիների ընթացքում 86,5 միլիարդի ավելի գումարներ շուրջ 110 հազար միավոր վարկ է տրամադրվել գյուղացիներին: Անցյալ տարի 15 միլիարդ 200 միլիոն դրամ վարկ է տրամադրվել, որից օգտվել է 22 հազար գյուղացիական տնտեսություն»:




Լրահոս