Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը՝ ռազմավարական գործընկերը. Մամեդյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, իսկ Ռուսաստանը՝ ռազմավարական գործընկերը: Այս մասին, ինչպես փոխանցում է Oxu.az-ը, Մամեդյարովն ասել է «The Business Year-2016»-ին տված հարցազրույցում:

«Թուրքիայի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ոլորտներում: Ադրբեջանը հատուկ ուշադրություն է հատկացնում երկու երկրների հետ կապերի խորացմանը»,-ասել է Մամեդյարովը:

«Երկու երկրների հետ հարաբերությունները պատմական արմատներ ունեն: Ստորագրված փաստաթղթերի ծավալը, ինչպես նաև մշտական համատեղ այցերը ամուր կապի ևս մեկ ապացույց են»,-ընդգծել է նա:

Մամեդյարովը ցավով նշել է, որ ռուսական ինքնաթիռի հետ կապված դեպքը բացասական անդրադարձավ երկու երկրների միջև հարաբերությունների վրա:

«Այսօր Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն Ադրբեջանի համար անցանկալի են: Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր դեր են խաղում Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման համար»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:




Լրահոս