Հարց քաղաքացիներից` ի՞նչ է նշանակում «լողացող» փոխարժեքի քաղաքականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է նշանակում «լողացող» փոխարժեքի քաղաքականություն:

Դավիթ Գեւորգյան (36 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ամենամյա հրապարակվող «Արժութային կարգավորումներ եւ արժութային սահմանափակումներ» հաշվետվության մեջ տրված սահմանման՝ «Ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը նշանակում է, որ փոխարժեքը որոշվում է շուկայում եւ արժութային շուկային ցանկացած պաշտոնական միջամտության նպատակը ավելի շուտ փոխարժեքի փոփոխությունները չափավորելը եւ չափազանց մեծ տատանումները կանխելն է, քան թե դրա մակարդակը սահմանելը»:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ կենտրոնական բանկը վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն: Կենտրոնական բանկի միջամտությունը արժութային շուկային իրականացվում է՝ ելնելով դրամավարկային քաղաքականության նպատակներից: Շուկայում ձեւավորված փոխարժեքների հիման վրա Կենտրոնական բանկը հրապարակում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքները:




Լրահոս