Բաքվում հայտնում են Ղարաբաղյան հակամարտության դադարեցման գործում Պուտինի դերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը նշել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումների դադարեցման գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զգալի դերը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ադրբեջանական ANS հեռուստաալիքի հարցազրույցում Հասանովը հայտարարել է, որ ապրիլի 4-ից միջազգային բոլոր կազմակերպությունները կրակը դադարեցնելու կոչերով դիմեցին Հայաստանին և Ադրբեջանին:

«Բնականաբար, նրանք դրա իրավունքն ունեն: Միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերազմը, և այդ գործում հիմնական դերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինն էր»,-ասել է Հասանովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակամարտության կարգավորման համար պետք է կամք դրսևորեն:




Լրահոս