Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես հայտնում է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի վարչությունը, այցը տեղի է ունեցել մայիսի 25-ին:

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ռազմագերուն տեղեկություններ են փոխանցել նրա ընտանիքի մասին և  համապատասխան տեղեկություններ ստացել նրանից՝ ընտանիքին փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014թ. դեկտեմբերի 26-ին Աղդամի շրջանում:




Լրահոս