Հակառակորդն իր կողմից սանձազերծած պատերազմով չկարողացավ կոտրել հայ զինվորի խիզախ ոգին. մերօրյա սահմանապահները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ հակառակորդը իր կողմից սանձազերծած պատերազմով փորձեց կոտրել հայ զինվորի խիզախ ոգին, այդուհանդերձ, փաստ է մի բան` հայ զինվորի ոգին անկոտրում է: Ջաբրայիլի դիրքերից մեկում ArmLur.am լրատվականը զրուցեց տարբեր զինծառայողների հետ, ովքեր Հայաստանում գտնվող իրենց հարազատներին խորհուրդ էին տալիս խուճապի չմատնվել. հայի ոգին խիզախ է և անկոտրում:

Զինվորներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, սակայն նրանց միացնում է մեկ բան` հայրենիքի պաշտպանությունը, որի քաղցրությունն ինչ-որ տեղ զգացին նաև քառօրյա պատերազմից հետո:

Չնայած ռազմի դաշտում կորցրել են իրենց ծառայակիցներին և ծանր օրեր ունեցել, սակայն վստահ են` հակառակորդը հետագայում էլ չի կարողանա հաղթել իրենց. չէ որ հայ զինվորն ամենակարող է: Ահա նրանք են մեր օրյա սահմանապահները:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան

Արցախ




Լրահոս