Բրյուսելում բացվում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, Ուրաինայի հայերի միության պատվիրակությունը այցելել է մի շարք եվրոպական երկրներ:

Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բելգիա և Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ հանդիպումներ են տեղի ունեցել եվրոպական հասարակական-քաղաքական գործիչների, հայկական սփյուռքի և հոգևորականության ներկայացուցիչների հետ:

Մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Լոնդոնում, Գերմանիայի Ֆրանկֆուրտ-նա-Մայնեում, Նիդերլանդներում. Ամստերդամ և Հաագա քաղաքներում:

Ինչպես AnalitikaUA.net-ի հետ զրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, ապրիլյան միջոցառումները թելադրում են նոր իրականություն, և հայկական սփյուռքը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր մարտահրավերներին: «Մենք պետք է ակտիվացնենք համագործակցությունը ինչպես տարբեր երկրների համայնքների միջև, այնպես էլ Հայաստանի»,- հայտարարել է Շատվորյանը:




Լրահոս