«Բարսելոնա»-ն հայտարարել է Դենիս Սուարեսի վերադարձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Դենիս Սուարեսի վերադառնալու մասին, ով այժմ հանդես է գալիս «Վիլյառեալ»-ում:

Կատալոնացիներն առաջիկայում կօգտվեն 22-ամյա ֆուտբոլիստին հետ գնելու իրավունքից: Սուարեսը «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ կդառնա այս տարվա հուլիսի 1-ից:

2013-15թթ. Իսպանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 4 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս