Նոր փորձանք ՀՀ տնտեսության համար. ի՞նչ են անում Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում այսօր պետք է քվեարկության դրվի ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը, որի քննարկումները ավարտվեցին երեկ: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդ փաստաթղթին կողմ: Նկատենք, որ այդ փաստաթուղթն ինքնին, մեղմ ասած, փորձանք կարող է դառնալ Հայաստանի տնտեսության համար: Այն նախատեսում է հարկերի բարձրացում, հարկային վարչարարության դժվարացում եւ տնտեսվարողներին տույժերի ենթարկելու համակարգի ընդլայնում: Այսինքն՝ եթե այս օրենսգիրքը ընդունվի եւ ուժի մեջ մտնի, ապա այն լրջագույն վնաս կարող է պատճառել Հայաստանի՝ առանց այդ էլ ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությանը: Ուստի այս տեսանկյունից այսօրվա քննարկումը առավել քան կարեւոր է:

Արդյոք ՀՀ իշխանությունները կարճաժամկետ հեռանկարում բյուջեի մուտքերը ավելացնելու այնքան խիստ պահանջ ունեն, որ պատրաստ են ողջ տնտեսությունը դրա համար զոհել: Այս օրենսգրքի հետ կապված մեկ այլ տեսակետ եւս առկա է: Ներկայացված փաստաթուղթը միտված է է՛լ ավելի խոշորացնել Հայաստանի տնտեսությունը, չնայած պաշտոնապես ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է մենաշնորհների դեմ պայքարել: Իսկ տնտեսությունն ավելի կենտրոնացնելով՝ Հայաստանի իշխանական վերնախավը փորձում է երկարաձգել, եթե չասենք հավերժացնել իր իշխանությունը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նման մարտավարությունը ընդհանուր պետությանը մոտ ապագայում անհամեմատ կթուլացնի եւ կդարձնի թշնամու ոտնձգությունների հանդեպ առավել անպաշտպան: Ինչու են Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նման քայլի գնում, ոչ ոք չի կարողանում պարզաբանել, նույնիսկ իշխանության  ներկայացուցիչները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս