![](https://armlur.am/wp-content/uploads/2016/06/bed3d031-6d59-4264-8a60-485ca349fbbd.jpg)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն ու հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել էր եռօրյա ժամկետում ապամոնտաժել Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի:
Քաղաքապետի հանձնարարությունը կատարված է. Արշակունյաց պողոտայի 46 և 46/1 շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է և տարածքը բերվել նախկին տեսքին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն