Իշխանություններն ուղղակի փորձում են հերթական անգամ քերթեն մեր ժողովրդին. Արամ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացարձակ ոչ մի տեսանելի արդյունք չկա և ես հույս էլ չունեմ: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կոռուպցիայի և մենաշնորհների դեմ սկսված պայքարին, այս մասին նշեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

«Այսօր ուղղակի ռադիկալ փոփոխությունների կարիք կա Հայաստանում: Այսպիսի փոփոխությունների ՀՀ իշխանությունները պատրաստ չեն և նրանց գործողությունները դա են վկայում: Նրանք ուղղակի  փորձում են հերթական անգամ քերթեն մեր ժողովրդին` ամեն անգամ հարկեր ավելացնելով, տուգանքներն ավելացնելով: Դա է նրանց քաղաքականությունը», – նշեց նա:

Սարգսյանի խոսքով` ՀՀ իշխանությունները երբեք ձեռքն իրենց գրպանը չեն տանելու և ստվերը դուրս չեն բերելու: «Սա բլեֆ է, հերթական բլեֆն է: Հասկացան`  չորսօրյա պատերազմից ինչ վիճակում են, փորձեցին այսպես կոսմետիկ փոփոխություններ անել», – հավելեց նա:

Արփինե Թովմասյան




Լրահոս