«Ցատկ Հայաստան 2016» բնապահպանական արշավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ հունիսի 18-ին կայացավ «Ցատկ Հայաստան 2016» բնապահպանական արշավի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառման ժամանակ շուրջ 60 մասնակիցներ ցատկեցին Սևանա լիճը: Նախաձեռնության նպատակն էր ուշադրություն սևեռել ջրային ավազանների խնդիրների նկատմամբ:

Արշավի ընթացքում նաև կազմակերպվել էր «Սևանա լճի ու Հայաստանի ջրային պաշարների սոցիալ-էկոլոգիական խնդիրները» խորագրով սեմինար-քննարկումը, որը վարեց «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդի անդամ Լևոն Գալստյանը:
Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոնի լաբորատորիայում իրականցվեցին լաբորատոր փորձեր, որոնց ընթացքում արշավի մասնակիցները հնարավորություն ստացան որոշելու Սևանա լճից, Հրազդան և Դեբեդ գետերից վերցված ջրի նմուշների աղտոտվածության աստիճանը, ինչպես նաև տեղի ունեցան քնարկումներ ջրային ռեսուրսների աղտոտվածության թեմայով:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Մեծ Ցատկ» համաշխարհային ծրագրին միացել է 2015 թվականին:

Արշավի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակը Հայաստանում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրների վերաբերյալ:
Արշավը Հայաստանում իրականացվում է «Ռաֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:
Հարգանքներով՝

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ




Լրահոս