ՀԱՕԿ-ը չի ընդունում վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՕԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնաով Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում նշանակվելուն:
“Ինչպես հատնի է, վերջերս տեղի է ունեցել վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որտեղ գրանցվել են բազմաթիվ խախտումներ:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում եւ ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները:  
Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվել են մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչն անթույլատրելի է, ավելին՝ հակասում է օրենքին:
Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում եւ արգելված են եղել անգամ լրատվամիջոցների եւ կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը: Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման: Մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է կոպիտ միջամտության պայմաններում: Մասնավորապես, ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան: Նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատության շենքում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաեւ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց եւ հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար:
Համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից, եւ վերջապես` ընտություններն անցել են գործադիր իշխանության ներկայացուցիչի` սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում: 
Օլիմպիական կարեւորագույն սկզբունքներից մեկը ֆեդերացիաների,  որպես հասարակական կառույցների անկախությունն է եւ գործադիր ու իշխանության այլ ճյուղերից անկախ գործելու պահանջը: 
Ես խախտումների շարքը դեռ շատ երկար կարող եմ շարունակել, սակայն, կարծում եմ, այսքանն էլ բավարար է: Այս կետերը ուղղակիորեն ամենակոպիտ կերպով հակասում են միջազգային օլիմպիական կոմիտեի սկզբունքներին եւ օլիմպիական խարտիային: Մեր խնդիրն է ուղղակի զգուշացնել, որ նմանատիպ խայտառակ ընտրություն անցկացնելու որոշումը հանգեցնելու է միջազգային սկանդալի` մարզական որլորտում: 
Ինձ արդեն իսկ ահազանգել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տարակուսանքն են հայտնել նման ընթացակարգով անցակցված ընտրության հետ կապված: Ես անձնապես, որպես ՀԱՕԿ ներկայացուցիչ, ցավ եմ ապրում, որ միջազգային ասպարեզում վտանգված է մեր երկրի մարզական հեղինակությունը, քանի որ մենք այդ հեղինակությունը դժվարությամբ ենք վաստակել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մի բան վստահ կարող եմ ասել, որ որեւէ մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից:
Ուզում եմ ընդգծել՝ ՀԱՕԿ չի դրել եւ չի դնելու որեւէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման եւ միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է:
Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը:
ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը եւ ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից:  
ՀԱՕԿ-ի գլխավոր քատուղար Հրաչյա Ռոստոմյան”:




Լրահոս