ՀԺ.Կարֆուրը Հայաստանից կհրաժարվի արտագաղթի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանից բնակչության արտագաղթի ծավալները կարող են լրացուցիչ պատճառ հանդիսանալ, որպեսզի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկը՝ ֆրանսիական “Կարֆուրը”, Հայաստանում հիպերմարկետ չհիմնելու վերջնական որոշում կայացնի։
Մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի տեղեկություն է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի պաշտոնյա։ “Կարֆուրը” Հայաստանում՝ “Դալմա մոլ” առևտրի կենտրոնում հիպերմարկետ պետք է բացեր դեռ մեկ տարի առաջ։ Սակայն ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով “Կարֆուրը” որոշեց հիպերմարկետ բացել այլ տեղում՝ դեռ կառուցվող “Երևան մոլ”–ում։
 
Սա արդեն բացասական ազդեցություն է թողել հիպերմարկետը բացելու գործընթացի վրա։ Իսկ հիմա, ուսումնասիրելով Հայաստանից արտագաղթի իրական ծավալները, “Կարֆուրի” մասնագետները գտել են, որ բնակչության թիվը չի բավարարում իրենց նորմալ գործունեության համար։ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան մեր թղթակցին հայտնել է, որ “Կարֆուրում”, մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չեն նաև Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հեռանկարով, քանի որ դրա արդյունքում էականորեն կփոխվի նաև ներկրվելիք ապրանքների համար այսօր գոյություն ունեցող մաքսային ռեժիմը”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս