Ժողովուրդ. Կապանցի պատգամավորը քեֆ էր անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ երեկ Սյունիքի մարզի նորընտիր պատգամավոր Արմեն Կարապետյանը քեֆ էր կազմակերպել իրեն պատկանող “Ոսկե Կապան” ռեստորանային համալիրում՝ նշելու բաղձալի մանդատ ստանալու առիթը։
 
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ա. Կարապետյանի խնջույքին ներկա են եղել իր մտերիմները, մի շարք ՀՀԿ-ականներ, Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն ու նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Հիշեցնենք, որ Կարապետյանը պատգամավոր է դարձել այսօրվա մարզպետի փոխարեն”,–գրում է թերթը։
 
Մանրամասներն՝ այսօրվա համարում




Լրահոս