Քննարկվել է նոր էներգաբլոկի կառուցման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Անդրադարձել է եղել ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին և դրանց արդյունքում կայանի ներկայիս վիճակին: Այդ կապակցությամբ զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակարդակն ապահովված է: Սերժ Սարգսյանը և Ադոլֆ Բիրկհոֆերն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ “ՕՍԱՐՏ” առաքելության արդյունքներին:
Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:
Մոտ ապագայում կստորագրվի միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր: Այն հնարավորություն կտա.
գզարգացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքը՝ ռուսական նախագծերով նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը նախապատրաստվելու համատեքստում,
գկազմակերպել միջուկային անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդները,  գընդլայնել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակները:
ՀՀ նախագահի աշխատակազմ




Լրահոս