Հրապարակ. Վերջին անգամ է նախարարությունը Նաիրիտի աշխատակիցներին աշխատավարձ տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ “Նաիրիտի” դժգոհ աշխատակիցները, որոնք ամեն ամսվա վերջին աշխատավարձի համար բողոքի ակցիաներ են անում, հանդիպել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ Մովսիսյանն ասել է, որ վերջին անգամ է նախարարությունն իրենց աշխատավարձ տալու։
 
Մովսիսյանի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը պարզաբանել է, որ նման դեպքերում նախարարությունը փոխառության համակարգ է կիրառում։ “Ենթակա ընկերություններից մեկից մենք գումար ենք վերցնում և պարտքով տալիս ենք մյուս ընկերությանը, տվյալ դեպքում՝ “Նաիրիտին”, պայմանով, որ հետագայում վերջինս վերադարձնում է պարտքը”,-ասել է Լուսինե Հարությունյանը։
 
Իսկ “Նաիրիտի” աշխատակիցներից թերթին պատմել են, որ հանդիպման ժամանակ նախարարը ոչինչ չի ասել ոչ ռուսական ընկերության մասին, որն իբր պատրաստվում էր գնել իրենց գործարանը, ոչ էլ հույս է տվել, որ առաջիկայում գործերը կկարգավորվեն”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 




Լրահոս