«Գազպրոմ»-ը հնչեցրել է Վրաստանի տարածքով Հայաստան գազի մատակարարման ծավալների հարցով պլանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ էքսպորտ»-ը պլանավորում է Հայաստան Վրաստանի տարածքով 2-2,2 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել 2017-2018թթ.: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ էքսպորտ»-ը և վրացական կողմը համաձայնության են եկել:

«Համաձայն ձեռքբերված համաձայնությունների՝ ռուսական կողմը երաշխավորում է Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման վճարումը 2017-2018թթ.՝ 2-2,2 միլիարդ խորանարդ մետրի չափով, ինչպես նաև գազի մատակարարում Վրաստանին՝ ճկուն պայմաններով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 30 դոլարով»,-ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ «Գազպրոմ»-ը հետաքրքիր առաջարկ է արել Հայաստան գազի տարանցման վճարման համար:




Լրահոս