Խմբակցությունից դուրս եկածը կդառնա «կիսատ» պատգամավոր. «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի քանի օրենքներ, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը: Ինչպես հայտնի է` Ազգային ժողովում այս օրենքն ընդունվել էր տարեվերջին և այն էական փոփոխություններ է իր մեջ պարունակում:

Ըստ դրանց, օրինակ, ավելանում է ԱԺ նախագահի տեղակալների թիվը և ներկայիս 2-ի փոխարեն, այն 3 կլինի: Ստեղծվելու է նոր մարմին՝ խորհուրդ, որը կազմված կլինի ԱԺ նախագահությունից, խմբակցությունների ղեկավարներից, մշտական հանձնաժողովների նախագահներից: Փոփոխություններով նախատեսված է, որ նոր կանոնակարգով քառօրյաների սկզբում այլևս օրակարգ չի հաստատվի և դա կանի խորհուրդը: Խորհուրդը նիստերը կանցկացնի հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օր, իսկ ԱԺ կանցկացվեն 3 շաբաթը մեկ, ժամը 10.00-18.00:

Նոր կանոնակարգը թույլ է տալիս խմբակցությանը նաև հեռացնել իր անդամին, իսկ անդամներից յուրաքանչյուրն էլ կարող է ներքին տարաձայնությունների դեպքում դուրս գալ խմբակցությունից՝ առանց վախենալու մանդատը կորցնելու վտանգից: Այս դեպքում խմբակցությունից դուրս եկածը կդառնա «կիսատ» պատգամավոր՝ զրկված հանձնաժողովներում, պատվիրակություններում ընդգրկվելու, հարցապնդում ներկայացնելու, խմբակցության անունից հանդես գալու հնարավորությունից: Նոր կանոնակարգով կսահմանափակվի նաև պատգամավորների խոսքի ժամանակը:




Լրահոս