Վրաստանի նախագահը դժգոհ է «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվին համարում է, որ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ համաձայնագիրը վնաս է հասցնում երկրին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն, փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Վրացական կողմը որոշում է ընդունել համաձայնել «Գազպրոմ էքսպորտ»-ի առաջարկի հետ և  դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման համար վճարել գումարով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, համաձայնությունից բացի, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազ կստանա ոչ թե հազար խորանարդ մետրի դիմաց 215 դոլարով, այլ 185 դոլարով:

«Այդ համաձայնագրով վատթարացել է երկրի էներգաբլոկը, տուժել են Վրաստանի տնտեսական և քաղաքական շահերը: Վերջին հաշվով, մենք ստացանք վատագույն դիրք տարբեր ուղղություններով, որը հետագայում մի շարք խնդիրների պատճառ կդառնա»,-ասել է Միշվելաձեն:

Նա նաև նշել է, որ Վրաստանի նախագահն օրենսդիր մարմիններին կոչ է արել արդյունավետ միջոցներ ձեռնարկել:




Լրահոս