«Բորուսիա»-ի հարձակվողը տեղափոխվեց Իսպանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի  հարձակվող Ադրիան Ռամոսը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Գրանադա»: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ  Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստն ամռանը կմիանա չինական «Չունցին Լիֆան»-ին, սակայն գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Ռամոսը մասնակցել է 7 հանդիպման, խփել երկու գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: Նա «Բորուսիա» է տեղափոխվել 2014 թվականին:




Լրահոս