Եվրամիությունն ու ԱՄՆ-ն կողմ են հակառուսական պատժամիջոցների պահպանմանը. Մոգերինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում նրանք միակարծիք են, և որ հակառուսական պատժամիջոցները չեն չեղարկվի այնքան ժամանակ, մինչև լիարժեք չիրականացվեն Մինսկի համաձայնագրերը, փոխանցում է The Wall Street Journal-ը:

«Մենք համաձայնության ենք եկել այն բանի շուրջ, որպեսզի պատժամիջոցները պահպանվեն մինչև Մինսկի համաձայնագրերի իրականացումը»,-հայտարարել է Մոգերինին:

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաջորդ շաբաթ կայցելի Բոնն քաղաք՝ «մեծ քսանյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման համար: ԱՄՆ Պետդեպարտամենտում այդ տեղեկությունը դեռևս չեն հաստատել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ վերջին եվրոպական տուրնեն եղավ Բեռլինում ԵՄ 5 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Իսպանիա) առաջնորդների հետ հանդիպումը: Բանակցությունների արդյունքներով՝ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Մոսկվայի վրա ճնշումները կշարունակվեն ՝ անկախ այն բանից, թե ինչ դիրքորոշում կունենա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:




Լրահոս