Մեկ ամսում 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը. ահազանգում է Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը Հայաստանում  յոթ հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը: Այս մասին  իր սոցիալական էջում գրառում է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում տեղի են ունենում ընտրողների զանգվածային տեղաշարժեր: Հարցումով դիմել էի ՀՀ ոստիկանությանը, պարզելու համար, թե 2017թ. հունվարի 10-ից մինչեւ փետրվարի 10-ը քանի ընտրող է փոխել հաշվառման վայրը: Մեկ ամսվա ընթացքում հաշվառման վայրը փոխել է ՀՀ ավելի քան 7000 քաղաքացի: Մարդկանց զանգվածաբար մի հաշվառման վայրից մյուսն են տեղափոխում, որը քաղաքական նշանակություն ունի եւ այն պետք է վերահսկողության տակ պահել»,-ասել է նա:




Լրահոս