Հայաստանի և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ցենդ Մունխ-Օրգիլն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը ամուր հիմք է հանդիսանում համատեղ ջանքերով բարեկամական հարաբերություններն առավել ընդլայնելու և ամրապնդելու համար:

Նախարար Մունխ-Օրգիլն իր ուղերձում վստահություն է հայտնում, որ մեր երկու պետությունների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել կզարգանան և կխորանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների:




Լրահոս