Բանջարեղենի գնանկման բարձր ցուցանիշներ են արձանագրվել Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի 5.6% և 1.3% գնանկումը: Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.1% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 5.6% գնանկում:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ բանջարեղենի գները նվազել են 9.3-0.5%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում), իսկ մեկում գրանցվել է 2.4% գնաճ: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 5.7%-ով:




Լրահոս